Ամենահամեղ ուտեստը, որը կարելի է պատրաստել դդումից
Բաղադրիչներ
1. Դդում – 0.5 կգ
2. Մեղր – 1 ճ/գ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Կարագ – 30 գ
5. Հազրեվարդ (Розмарин) – 1 ճյուղ
6. Աղ
Պատրաստման եղանակը
1. Դդումը լվանալ: Կտրատել խոշոր կտորների:
2. Տապակի մեջ հալեցնել կարագը: Տապակել դդմի կտորները: Ավելացնել հազրեվարդը և ճզմած սխտորը:
3. Տապակել դդումը 7 րոպե: Ավելացնել մեղրը: Շարունակել տապակել՝ մինչև մեղրը կարամելացվի: Ըստ ցանկության՝ աղ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը