Բաժիններ՝

«Մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբպւքյան իր էջում գրում է.

«Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր:

Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի: Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս