Բաժիններ՝

Լոնդոնում բերման են ենթարկել «Ապստամբություն բնաջնջման դեմ» շարժման 135 բնապահպան-ակտիվիստների

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ապստամբություն բնաջնջման դեմ» իրավապաշտպան շարժման 135 ներկայացուցիչների, որոնք Երկրի կլիմայի փոփոխման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել Լոնդոնում:

Ավելի վաղ հաղորդվել էր 21 բերման ենթարկվածների մասին։«Հոկտեմբերի 7-ի 12:30-ի (Երեւանի ժամանակով 15:30-ի) դրությամբ 135 ձերբակալում էր կատարվել»,-ասված է Twitter-ում Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Էկոակտիվիստները հաոտարարում են, որ Լոնդոնի կենտրոնում տրանսպորտի երթեւեկության խոչընդոտներ են ստեղծվելու երկու շաբաթվա ընթացքում եւ փողոցներ են դուրս բերելու տասնյակ հազարավոր կողմնակիցների: Ներկայում նրանք մի քանի փողոց են փակել Վեսթմինսթերի պատմական շրջանում, որտեղ գտնվում են բրիտանական խորհրդարանի եւ բազմաթիվ նախարարությունների շենքերը, ինչպես նաեւ կառավարության ղեկավարի նստավայրը:

Բացի այդ, բողոքի ակցիաների մասնակիցները փակել են երթեւեկությունը Թեմզայի վրայով ձգվող Լամբեթի կամրջով, ինչին չի կարողացել խանգարել ոստիկանությունը: Ընդսմին ոստիկաններին հաջողվել է վերականգնել երթեւեկությունը Վիկտորիայի առափնյակում, որտեղ ակտիվիստները պիկետ էին կազմակերպել Բրիտանիայի պաշտպանության նախարարության շենքի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս