Բաժիններ՝

Դեպքից ամիսներ անց բնակարանային գողություն է բացահայտվել

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.10-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատավածում հարմարեցված բանալիով բացել են Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, գողացել փող և օծանելիք:

Դեպքի վայր էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողներն ու իրականացրել անհրաժեշտ միջոցառումներ։ Հարուցվել էր քրեական գործ։

Նախաքննության ընթացքում Շենգավիթի քրեական հետախույզների և Շենգավիթի քննչական բաժնի քննիչների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դեպքից ամիսներ անց հիմնավորվել է, որ բնակարանային գողությունն արել է Երևանում հաշվառված 40-ամյա տղամարդը։

Հոկտեմբերի 3-ին, ժամը 8․00-ին նա հայտնաբերվել է, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին և կալանավորվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս