Բաժիններ՝

Շտայնմայերը հայտնել է Վրաստան այցի նպատակը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոկտեմբերի 7-ին հերքել է այն լուրերը, թե ինքը Վրաստան է ժամանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հակամարտության լուծման նախաձեռնությամբ։

Շտայնմայերը եւ նրա տիկինը՝ Էլկե Բյուդենբենդերը պաշտոնական այցով Վրաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին, այցի պաշտոնական մասն սկսվել է հոկտեմբերի 7-ին:

Գերմանիայի նախագահի առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվության տարածումից շատ չանցած լուրեր հայտնվեցին այն մասին, որ նա պետք է Վրաստանին հանձնի մի պլան, որը նման կլինի Ուկրաինայի համար «Շտայնմայերի բանաձեւին»:

«Իմ այցի ընթացքում հանդիպումներ կկայանան քաղաքական շրջանակների, նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի անդամների հետ: Մենք հնարավորություն կունենանք այցելելու Հարավային Օսիայի հետ սահման: Ես իրոք չեմ եկել որեւէ կոնկրետ նախաձեռնությամբ կամ առաջարկությամբ, այս անգամ ես բացարձակապես այլ դերակատարություն ունեմ»,-հայտարարել է Շտայնմայերը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ անցկացված համատեղ բրիֆինգում:

Նա նաեւ ողջունել է ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դավիթ Զալկալիայի միջեւ կայացած հանդիպումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս