Դատավոր Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որպես տուժող ցուցմունք է տվել Քննչական կոմիտեում։ Այս մասին 168.am-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նշենք, որ Դանիբեկյանը ցուցմունք է տվել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան ոտքով գնալիս է եղել, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնցից մեկը ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին հարցրել է, թե արդյոք նրա անունն առկա է «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հարուցվել է քրգործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ