«Լրատվամիջոցների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խստորեն դատապարտում է «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը:

Լրատվամիջոցների և լրագողների դեմ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է մեր ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Դա հակասում է ազատ հասարակություն ունենալու մեր հավատամքին, իսկ թողտվությունը դրա նկատմամբ մեզ կտանի բռատիրության մռայլ ուղով, ուստի Հայաստանում խոսքի ազատությունն ու փոխադարձ հանդուրժողականությունն այլընտրանք չունեն:

Լրատվամիջոցների դեմ ոտնձգության յուրաքանչյուր նման դեպք պետք է ստանա համարժեք իրավական գնահատական իշխանության կողմից, պետք է մինչև վերջ բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն մեղավորները՝ խուսափելու հասարակության մեջ ատելության և բռնության հետագա տարածումից։

Հաշվի առնելով տվյալ խմբի՝ այլախոհների դեմ բռնարարքների մասնակցության կրկնվող ձեռագիրը և անթաքույց լկտիությունը, պահանջում ենք գործող իշխանություններից՝ իրականացնել համակողմանի քննություն, բացահայտել ոչ միայն “Հայելի” ակումբի վրա կատարված հարձակման անմիջական մասնակիցներին, այլև նրանց կազմակերպիչերին ու ոգեշնչողներին, և պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս