Ֆուտբոլի կանանց թիմը ոչ ֆուտբոլային հաշվով հերթական պարտությունն է կրել
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների կանանց ընտրանին կրկին ոչ ֆուտբոլային հաշվով պարտություն է կրել:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում հավաքականը մրցեց Բելգիայի հետ և պարտվեց 17:0 հաշվով: Առաջին կեսում հայ ֆուտբոլիստները սեփական դարպասն ընդունեցին 9, իսկ երկրորդում` 8 գնդակ:
Կանանց Մ19 թիմը նախորդ խաղում պարտվել էր Շվեդիային 14:0:
Թիմը ևս մեկ հանդիպում կանցկացնի հոկտեմբերի 8-ին` մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ: