Անդրանիկ Քոչարյանը չի  պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ԱԺ պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդդրադարձավ իր սկանդալային հարցազրույցին, որտեղ նա հրապարակավ վիրավորել էր Արփինե Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ երեկվանից ամբողջ համացանցը ողողված է Ա. Քոչարյանին դատապարտող գրառումներով ու հայտարարություններով: Շատերը նույնիսկ Ա. Քոչարյանի փոխարեն ներողություն էին խնդրում Ա. Հովհաննիսյանից՝ հույս հայտնելով, որ նույնը կանի նաև հենց ինքը՝ Ա. Քոչարյանը:

Սակայն Ա. Քոչարյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի  պատրաստվում ներողություն խնդրել, որովհետև, պարզվում է՝ Արփինե Հովհաննիսյանն է իրեն վիրավորել՝ կոռուպցիոներ անվանելով։

Հավելենք, որ Ա. Քոչարյանն անձնական վիրավորանք է հասցրել Ա. Հովհաննիսյանին:

Տեսանյութեր

Լրահոս