ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում. հրահանգված է Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու համար հիմքեր գտնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։

ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք հրապարակման ենթակա չեն, չենք հրապարակում։ Այս պահին նման տեղեկատվություն ինձ չի տրամադրվել հրապարակման համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031