Մարկ Զախարովին դուրս են գրել հիվանդանոցից
«Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, որն օգոստոսի 20-ին Մոսկվայում հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով, դուրս է գրվել հիվանդանոցից: Սեպտեմբերի 9-ին ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
«Վերջ, Մարկ Անատոլեւիչին ուղարկել են տուն: Բուժվել Է թոքաբորբից: Նա շտապում է վերադառնալ աշխատանքի, բայց մենք Սաշայի (Զախարովի դստեր) հետ համոզում ենք, որ նա գոնե մի երկու օր մնա տանը»,- ասել է Վարշավերը: Թատրոնի տնօրենը հիշեցրել է, որ Զախարովը մտադիր է վերադառնալ «Ծուղակ» ներկայացման փորձերին, որը բեմադրում է «Լենկոմում»: