ՍԴ-ի մոտ կենտրոնացվում են ոստիկանական մեծ թվով ուժեր

Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։

Այս պահին ՍԴ-ի մոտ հավաքված են Քոչարյանի աջակիցները և ընդդիմախոսները։ Ժամը 14։30-ին լրագրողներին թույլ տվեցին մտնել նիստերի դահլիճ,  ինչը ենթադրում է, որ հաշված րոպեներ անց կհրապարակվի որոշումը։ Այս մասին է վկայում նաև այն, որ ՍԴ-ի մոտ աստիճանաբար կենտրոնացվում են ոստիկանական մեծ թվով ուժեր՝ հավաքված երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։

Զվարթ Խաչատրյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս