«Մեծ վտանգ կա, որ ՌԴ-ի և ռադիկալ գլոբալիստների միջև օրեցօր խորացող հակամարտությունը կարող է տեղափոխվել Հայաստան»
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար։
Ռուսաստանի նախագահի Հայաստան սպասվող այցից առաջ Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տալիս իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ, որի վառ վկայությունն են ֆրանսիական մամուլում Փաշինյանի արտահայտած մտքերը Ռուսաստանի նկատմամբ, հետախուզման մեջ գտնվող ռուս ֆաշիստին փախստականի կարգավիճակ տրամադրելը, էլ չեմ խոսում մինչ այս պահը ՀՀ իշխանությունների կողմից ընդգծված հակառուսական գործողությունները։
Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ հայկական «հեղափոխությունը» ունի արտաքին հովանավորներ, իսկ ձևով և բովանդակությամբ շատ նման է վրացական վարդերի հեղափոխությանը։
Մեծ վտանգ կա, որ Ռուսաստանի և ռադիկալ գլոբալիստների միջև օրեցօր խորացող հակամարտությունը, որն իր դաժան հետևանքներն ունեցավ Ուկրաինայի և Վրաստանի վրա, կարող է տեղափոխվել Հայաստան»։
Իշխանության ներսում որոշ ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելու…
Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 4. September 2019