Բաժիններ՝

«Զանգ տվողը պետք է հասկանա՝ շտապօգնության պետք է դիմել միայն անհետաձգելի օգնության դեպքում». Թագուհի Ստեփանյան

Շտապ բժշկական օգնության ծառայությունը օրական 700 կանչ է ստանում, որից միայն 200 մարդ է տեղափոխվում հիվանդանոց կամ 30 տոկոսը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Շտապ բժշկական օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այսինքն` բոլոր մնացած կանչերը հիմնականում այն կանչերն են, որոնց դեպքում քաղաքացիները կարող են դիմել ընտանեկան բժշկին կամ ժամանակին ընդունեն իրենց դեղահաբերը, ոչ թե շտապօգնության բժշկին կանչեն զուտ խորհրդատվության համար: Դա ճիշտ չէ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` ծառայությունում քայլ առ քայլ լուծվում են բոլոր այն խնդիրները, որոնք օգնում են դուրս գալ ավելի բարձր հարթակ:

«Մեր բրիգադների ավելացումը և սեպտեմբերի 1-ից 50 բրիգադ ունենալը, չափորոշիչները փոխելը ևս մեծ ձեռքբերումներ են: Մեր ենթակայանները, որոնք գտնվում են քաղաքի տարբեր համայնքներում, կվերանորոգվեն, և կբարելավվեն մեր անձնակազմի պայմանները, ինչը նույնպես շատ կարևոր է:

Կարևորը նաև այն է, որ կիրառվել է սոցփաթեթի ծառայությունը, և մեր աշխատակիցներն ապահովագրություն ունեցան: Բրիգադի ավելացումը չի ենթադրում այն, որ պետք է ավելանա կանչերի թիվը: Մենք պետք է սպասարկենք միայն մեզ հասնող անհետաձգելի կանչերը: Զանգ տվողը պետք է հասկանա՝ շտապօգնության պետք է դիմել միայն անհետաձգելի օգնության դեպքում»,- եզրափակեց Ստեփանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս