Բաժիններ՝

Աշխարհի կենտրոնական բանկերը ռեկորդային ծավալներով ոսկի են գնել

Ոսկու համաշխարհային պահանջարկը 2019 թվականի առաջին կիսամյակում եռամյա առավելագույն ցուցանիշն է արձանագրել կենտրոնական բանկերի կողմից գնումների ավելացման, ինչպես նաեւ ոսկով ապահովված բորսայական ներդրումային ֆոնդեր (ETF) միջոցների ներհոսի ֆոնին:

Ինչպես հաշվել է World Gold Council (WGC)-ը, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ ոսկու պահանջարկն ավելացել է 8 տոկոսով՝ մինչեւ 2,182 հազար տոննա, ներառյալ 1,123 հազար տոննան՝ երկրորդ եռամսյակում:

Կես տարվա ընթացքում կենտրոնական բանկերը գնել են 374 տոննայից ավելի ոսկի, ինչն առաջին կիսամյակում ոսկու համաշխարհային պաշարների ամենամեծ զուտ ավելացումն (գնումներ՝ հանած վաճառքները) է դարձել WGC-ի դիտարկումների ողջ 19-ամյա պատմության մեջ: Ամենից շատ ոսկի՝ 100 տոննա երկրորդ եռամսյակի ընթացքում, գնել է Լեհաստանը (դա ընդհանրապես ամենամեծ եռամսյակային գնումն է մեկ կենտրոնական բանկի կողմից այն ժամանակվանից, երբ Հնդկաստանը 2009 թվականի նոյեմբերին 200 տոննա ոսկի գնեց Արժույթի միջազգային հիմնադրամից):

Ռուսաստանը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական, կիսամյակի արդյունքներով գնումները կազմել են 94 տոննա: Առաջին կիսամյակում նաեւ ոսկի են գնել Չինաստանը (74 տոննա), Թուրքիան (61 տոննա), Ղազախստանը (25 տոննա), Հնդկաստանը (շուրջ 18 տոննա), Էկվադորը (գրեթե 11 տոննա), Կոլումբիան (6 տոննա) եւ Ղրղզստանը (2 տոննա): ETF-ի ակտիվները տարեսկզբից աճել են 107,5 տոննայով՝ հասնելով 2,548 հազար տոննա վեցամյա առավելագույնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս