Բաժիններ՝

Huawei-ը չեղարկել է նոր նոութբուքի

Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել է անորոշ ժամկետով: Այդ մասին հայտնել է The Information-ը:

Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:

Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ին մտցրել էր սեւ ցուցակ, որն ընկերության առջեւ փակում է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր եւ տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Չինական կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնում են Google-ը, Intel-ը, Broadcom-ը եւ մյուս IT-հսկաները:

Matebook շարքում հենց օգտագործվում էին Intel-ի պրոցեսորները եւ Windows օպերացիոն համակարգը: Այսպիսով, նոութբուքը դարձել է Huawei-ի առաջին արտադրանքը, որը չի կարողանա շուկա դուրս գալ պատժամիջոցների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս