Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակությունը. կան ձերբակալվածներ

Հունիսի 2-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի և խնդրել ոստիկանության օգնությունը:

Մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին Չեխիայի Հանրապետության քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գևորգ Չաուշի փողոցում նստել է անհայտ մակնիշի ավտոմեքենա, որ ուղևորվի Կենտրոն, սակայն Սասունիկ գյուղ տանող ճանապարհին մեքենայի վարորդը և ուղևորը դանակի սպառնալիքով հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս և անձնական իրեր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 3-ին Աշտարակ քաղաքի Բագավան թաղամասից, ավազակություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչներ Արտակ Ա.-ն, Տիգրան Ն.-ն և Գրիգոր Ի.-ն:

Նրանք ձերբակալվել են:
Կատարվում են նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս