Ինչի՞ց է վատացել արգործնախարարի ինքնազգացողությունը
«168 Ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված է շտապ օգնություն կանչել։
Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել. պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը։ ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ։
Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովանդակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խոսակցությունը նախարարի համար ցանկալի ընթացք չի ունեցել։