Սարգիս Ադամյանը մյուս մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգայում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մյուս մրցաշրջանում հանդես կգա առաջին Բունդեսլիգայում:
«Յան Ռեգենսբուրգ»-ի հարձակվող Ադամյանը պայմանագիր է կնքել Բունդեսլիգայում հանդես եկով «Հոֆենհայմ»-ի հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայում մրցող «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը դարձել է 15 գոլի և մասնակցել է 32 հանդիպման: