Վալվերդեի համար ՉԼ կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղը եզրափակչի արժեք ունի
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի համար Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ խաղը եզրափակչի արժեք ունի:
Մասնագետի խոսքով` սխալ կլինի թիմի համար, եթե խաղադաշտ դուրս գա` հիշելով առաջին խաղի արդյունքը (Խմբ. «Բարսելոնա»-ն հաղթել էր 3:0 հաշվով):
«Մենք պետք է այնպես խաղանք, ասես եզրափակչում ենք: Դժվարին խաղ է սպասվում մեզ, քանի որ երկրպագուները լավ աջակցելու են «Լիվերպուլ»-ին: Մեր նպատակը խաղի վերահսկողությունը մեր ձեռքում պահելն է»,-ասել է Վալվերդեն:
Թիմերն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 9-ն անգամ, 3 հաղթանակ տոնել է «Բարսելոնա»-ն, 3-ը` «Լիվերպուլ»-ը և 3 խաղ ավարտվել է խաղաղ արդյունքով: «Բարսելոնա»-ն խփել է 9 գոլ, իսկ «Լիվերպուլ»-ը` 6: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: