«Հայաստան-Իրան փոխհարաբերություններում ռադիկալ բան տեղի չի ունեցել». Գառնիկ Ասատրյան
Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, իրանագետ Գառնիկ Ասատրյանին հարց ուղղեցինք՝ «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստան-Իրան փոխհարաբերություններում»։ Նա պատասխանեց, որ այդ հարաբերություններն ինչպես կային, այդպես էլ շարունակվում է:
«Ռադիկալ բան տեղի չի ունեցել: Բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններ գոյություն ունեն, տնտեսական հարաբերություններ նույնպես կան»,- ասաց նա։
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ