Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարեգործ Ջանիկ Մանիսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:
Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցել են են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: