Մակրոնը գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.
«Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այս տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:
Aujourd’hui, 24 avril, nous commémorons officiellement le génocide arménien, pour nous souvenir que l’Homme est capable du pire lorsqu’il oublie ce qui le lie à son prochain, et pour faire en sorte que l’Histoire ne répète pas ses erreurs. https://t.co/tJFCHwscYY
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) April 24, 2019