Բաժիններ՝

Ցեղասպանության մասին երեխաներին պատմելիս պետք է շատ զգույշ լինել. հոգեբան

ԵՊՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը խոսելով Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների մասին, ասում է, որ հայերն ունեն տրավմատիկ անցյալ, որի հետևանքներն արտահայտվում են անգամ կենցաղում:

Հոգեբանը պնդում է, որ ցեղասպանության մասին երեխաներին պատմելիս պետք է շատ զգույշ լինել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխալ մատուցման դեպքում երեխայի մոտ կարող է ձևավորել զոհի տրամաբանություն, ագրեսիա:

«Ազգովի գտնվում ենք չապրված կամ անավարտ վշտի հոգեբանական ազդեցության տակ: Ինչո՞ւ է վիշտը չապրված այդ վիշտը, որովհետև բազմաթիվ մարդիկ մնացել են չթաղված, իսկ դուք գիտեք, թե մեր մշակույթում որքան կարևոր են թաղման ծեսերը: Նրանցից շատերը մնացել են անհետ կորածներ, գուցե ճանապարհներին սպանվել, զոհվել են: Հոգեբանության մեջ կա վշտի նոր տարբերակ, որը կոչվում է չապրված կամ անորոշ կորուստ: Այսինքն՝ մարդը մի կողմից չի կարող ընդունել, որ դա պատահել է, որովհետև եթե ընդունի, փաստեր չկան, մյուս կողմից` այդ մարդը չկա»,- ասում է հոգեբանը:

Նրա խոսքերով՝ տրավմայի փոխանցման համար պարտադիր չէ, որ մեր տատը կամ պապը պատմի, թե ցեղասպանության հետևանքով ինչ տանջանքներ են կրել իրենց ծնողները:

«Երբեմն սերունդները կարող են փոխանցել նաև լռություն, չասված խոսքեր: Այստեղ մենք գործ ունենք մի նոր ֆենոմենի հետ»,- ասում է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930