Բաժիններ՝

««Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում». փոխվարչապետ

«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում: Այդ մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունում առաջիկայում սպասվում է օպտիմալացում:

Նրա խոսքով՝ խոսքը «Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումների մասին չէ: «Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին», – ասաց Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մամուլում հազարավոր մարդկանց առաջիկա կրճատումների մասին հայտնված հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:

Պատգամավորի խնդրանքին՝ քայլեր ձեռնարկել կրճատումների կանխման համար, Գրիգորյանն ասաց, որ իշխանությունների գործողությունները պետք է ողջամտության շրջանակում լինեն ու չպետք է հանգեցնեն գազի նոր գնաճին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս