Ով է Գեղամ Գևորգյանին առաջարկել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնը

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանըն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնն առաջարկել է վարչապետը, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չեն անդրադարձել իմ ջերմ կապերը որևէ բանի վրա, իմ մասնագիտական կարողություններ են անդրադարձել»,- վստահեցրեց նա:

Անդրադառնալով իր ապագա աշխատանքին՝ Գ.Գևորգյանը նշեց, որ պատկերացնում է շատ դինամիկ. «Կարծում եմ ՝ ոլորտը բավական հետաքրքիր է և շատ բան կա անելու: Կարծում եմ, որ կկարողանանք ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ ունենալ»:

Ըստ նրա՝ հասարակությունում ճիշտ չի ընկալվում, թե ինչ է մենաշնորհը և ինչ պետք է անի այդ կառույցը.

«Մենաշնորհը կամ գերիշխող դիրքը չպետք է չարաշահվի, բայց հասարակությունում պետք է ճիշտ ընկալվի: Կարող է՝ մենաշնորհը չպետք է վերացվի, բայց չպետք է թողնենք, որ չարաշահվի»:

Գ.Գևորգյանը նշեց, որ Հայաստանում օրենսդրությամբ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ են ապահովված:

Տեսանյութեր

Լրահոս