Բաժիններ՝

Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցներն անվտանգ տարածք են տեղափոխել քաղաքում հայտնաբերված նռնակը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Ինչպես հաղորդում են նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ «911» ծառայությունն ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս