Facebook-ը օգտագործման պարզեցված պայմաններ է ներկայացրել ԵՀ-ի հետ կոնսուլտացիաներից հետո
Facebook սոցիալական ցանցը փոխել է օգտագործման պայմանները Եվրահանձնաժողովի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո, որպեսզի դրանք ավելի մատչելի բացատրի օգտատերերին: Այդ մասին ասված է կարգավորիչի հաղորդագրության մեջ:
«ԵՀ-ի եւ սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների կայացած հետ քննարկումներից հետո Facebook-ը փոխել է օգտագործման իր պայմանները եւ օգտատերերին պարզաբանել տվյալների օգտագործման պայմանները…
Այժմ դրանք տալիս են այն բանի պարզ բացատրությունը, թե ընկերությունն ինչպես է իր օգտատերերի տվյալներն օգտագործում օգտահաշիվների եւ թիրախավորված գովազդի տվյալների հետ կապված գործունեության զարգացման համար՝ նրանց ֆիրմայի ֆինանսավորման նպատակով»,-ասված է ռելիզում:
Նոր պայմանները մանրամասնորեն նկարագրում են, թե ցանցի օգտատերերի տվյալների օգտագործման վրա հիմնված ինչպիսի ծառայություններ է Facebook-ը վաճառում երրորդ անձանց, օգտատերերն ինչպես կարող են փակել իրենց օգտահաշիվները եւ ինչու նրանց օգտահաշիվները կարող են արգելափակվել:
Facebook-ը պետք է բոլոր պարտավորությունների կատարումն ավարտի մինչեւ 2019 թվականի վերջը. դրանք չկատարելու դեպքում ընկերության դեմ կարող են կիրառվել հարկադրական միջոցներ:
2018 թվականի ապրիլի սկզբին Եվրահանձնաժողովը Facebook ընկերությունից նամակ էր ստացել այն բանի հաստատումով, որ Եվրոպայում մինչեւ 2,7 մլն օգտատերերի տվյալներ կարող էին հայտնվել Cambridge Analytica-ի տնօրինման ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: