Ովքեր են «Սպայկա» ընկերության ֆինանսական գործընկերները և որոնք են ներդրումային ծրագրերը Հայաստանում
«Սպայկա» ընկերությունը Հայաստանից գյուղմթերքի խոշորագույն մթերող և արտահանող ընկերությունն է և ընդհանուր ուղղակի ներդրումները մեր երկրի գյուղատնտեսության ու տրանսպորտի ոլորտում կազմում են ավելի քան 200 մլն դոլար:
Դրանք վարկային միջոցներ են, որոնք տրամադրվել են արտասահմանյան ու տեղական ֆինանսական կազմակերպությունների կողմից ընկերության հիմնադիր և սեփականատեր Դավիթ Ղազարյանի անձնական երաշխիքով, իսկ մյուս մասը ընկերության 17 տարիների ընթացքում աշխատած գումարներն են, որոնք նույն Դավիթ Ղազարյանը դիվիդենտ վերցնելու փոխարեն ներդրել է ընկերության հետագա զարգացման մեջ:
Հայաստանում ընկերության արտադրությունների և մոտ 2000 մշտական, հատուկ որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծման համար օգտագործվել են արտասահմանյան ֆինանսավորող կառույցների վարկային միջոցները, որոնցից են հեղինակավոր բանկեր Գերմանիայից (Landesbank Baden Wurtenberg), Շվեդիայից (NORDEA), Ֆրանսիայից (CIC), Իսպանիայից (BANCO POPULARE), Իտալիայից (BANKA MONTE DI PASCO)՝ այդ երկրների արտահանման երաշխիքային գործակալությունների հովհանու նեքո (HERMES, EKN, BPI, CESCE, SACE, Ասիական զարգացման բանկը (ADB), ֆրանսիական Proparco, հոլանդական FMO ինստիտուցիոնալ ներդրումային ֆոնդերը, իսկ տեղական բանկերից Ամերիա բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը:
2019թ-ին ընկերության աջակցությամբ նախատեսված է իրականացնել աննախադեպ 100 մլն դոլարանոց ծրագիր Երևանի Նորագավիթ համայնքում 50ՀԱ կիսափակ տեխնոլոգիաներով Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ (ЕАБР) ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:
Ընկերության հիմնական առաքելությունը Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է բարձր տեխնոլոգիաներով ջերմոցների, ինտենսիվ այգիների, կաթի վերամշակման ոլորտներում: 2018թ-ի ընթացքում այս ոլորտներում ներդրվել է ավելի քան 60 մլն դոլար: 2019թ-ի ընթացքում պլավորված է ներդնել նույն այս ոլորտներում ավելի քան 130 մլն դոլար, որից 30 մլն դոլար արդեն իսկ ներդրվել է:
Ներկա պահին գործում են 100 հեկտար նորագույն ջերմոցներ (Շահումյան համայնքում և Երևանում), որոնցից 50 հեկտարը (Նորագավիթ համայնքում) աշխարհի ամենամեծ ջերմոցային վերջին սերնդի համալիրն է կիսափակ տեխնոլոգիաներով, 5 հեկտար սածիլանոց՝ ամենամեծը տարածաշրջանում, որտեղ ընկերությունը սերմերից իր և ֆերմերների համար սածիլներ է աճեցնում ջերմոցների և բաց գրունտի համար: Շահագործման է հանձնվել պանրի գործարան, որի նախատիպը ԱՊՀ ոչ մի երկրում մինչ այսօր չի ստեղծվել:
Գործարկվել է կաթի մթերման աննախադեպ ծրագիր՝ ֆերմեներին օգնելով կտրուկ բարձրացնել կաթի որակը և ապահովել շուկայականից բարձր մշտական մթերման կայուն գին: 2017-ից Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում բողկի արտադրամաս, որի արտադրանքը զբաղեցնում է ՌԴ-ի շուկայի մոտ 10 տոկոսը:
2018-2019թ-ին տնկվել և տնկվում են ավելի քան 1.2 մլն մրգատու ծառեր, ինչպես սեփական այգիներում, այնպես էլ այլ ներդրողներին ընկերության կողմից աջակցելու ծրագրերի շրջանակներում:
Ընկերությունը շահագործում է ավելի քան 300 միավոր սեփական տրանպորտային պարկը և մթերման սեզոնի ընթացքում ամսեկան վարձակալում մոտ 100 միավոր այլ հայկական ընկերությունների բեռնատարներ:
«Սպայկան» միակ հայկական մասնավոր ոչ ֆինանսական ընկերություն է, «Մուդիս» ռեյտինգային գործակալության կողմից ստանում է միջազգային վարկանիշ:
«Սպայկա» ընկերություն