Կրետեում արտակարգ դրություն են հայտարարել անձրևների և հեղեղումների պատճառով
Հունաստանում շարունակվում են հորդառատ անձրեւները, Կրետեում արտակարգ դրություն է հայտարարված: Այդ մասին հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը:
«Հունաստանում տեղացող հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով Կրետե կղզում հայտարարվել է արտակարգ դրություն: Վնասվել է ենթակառուցվածքը, հնարավոր են Էլեկտրամատակարարման խափանումներ, տրանսպորտի երթեւեկության սահմանափակում»,-ասված է կենտրոնի Twitter-ում: Կրետեն զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող խոշորագույն կղզին է Հունաստանում: Շրջապատված է Էգեյան, Իոնիական եւ Լիբիական ծովերով:
Ինչպես ճշտում են հունական ԶԼՄ-ները, Աթենքում ավտոմոբիլային երթեւեկությունը մի քանի փողոցներում փակ է տեղատարափների պատճառով: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, հորդառատ անձրեւներ ու սաստիկ քամի են սպասվում եւս մի քանի օրվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: