Բաժիններ՝

Եվրամիության բոլոր բնակիչներից իռլանդացիներն են իրենց ամենից առողջն զգում. հարցում

Իռլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 83 տոկոսը, իր առողջությունը գնահատում է լավ կամ շատ լավ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Եվրոբարոմետր» եվրոպական գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ իռլանդացիները ԵՄ-ում հավասարը չունեն իրենց առողջության այսչափ դրական ընկալման առումով։

Երկրորդ տեղն զբաղեցրել են կիպրոսցիները (78 տոկոս), հաջորդ հորիզոնականը բաժանել են Իտալիայի եւ Շվեդիայի բնակիչները (77 տոկոս): Ցուցակի եզրափակիչ մասում հայտնվել են Լիտվայի եւ Լատվիայի ներկայացուցիչները. բալթյան այս երկրներում մարդկանց միայն 44 տոկոսն է բավարարված իր առողջական վիճակից:

«Եվրոբարոմետրի»՝ վերջերս անցկացված մի ամբողջ շարք սոցհարցումների հիման վրա կարելի է եզրակացնել, որ իռլանդացիները Եվրամիության առավել լավատեսորեն տրամադրված բնակիչներից են: ԵՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունք են հայտնում անդամ երկրների շրջանում ռեկորդային թվով քաղաքացիներ՝ 62 տոկոսը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի՝ Իռլանդիայի մերձավոր հարեւանի դուրս գալու հետ կապված երկամյա շրջանի ընթացքում այդ ցուցանիշն աճել է 5 տոկոսով: Միության ապագան լավատեսորեն է գնահատում իռլանդացիների 84 տոկոսը, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս