Բաժիններ՝

317 ուղևորով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թայվանում. CNA

Հոնկոնգի Cathay Dragon ավիաընկերության ինքնաթիռն ապրիլի 8-ին վթարային վայրէջք է կատարել Թայվանում՝ շարժիչում առաջացած ծխի պատճառով: Այս մասին հայտնել է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

317 ուղեւորով հանրանավը Թայվանի Գաոսյուն քաղաքից չվերթ էր կատարում Հոնկոնգ: Թռիչքից շատ չանցած ծուխ է հայտնաբերվել աջ շարժիչում: Վառելիքի նետում կատարելով ծովի վրա շրջանաձեւ մանեւրների ընթացքում՝ ինքնաթիռը կես ժամ անց բարեհաջող վերադարձել է օդանավակայան:

Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ բախումը թռչունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930