Փափկասուն տիկնայք. ՊԵԿ-ում էլի բերանբացություն են արել. Նոր բացահայտում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգեւավճարներ են ստանում, այլեւ ամեն երեկո պետության հաշվին աշխատանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխատակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատակիցներին:

Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխություն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժողովի ժամանակ ՊԵԿ աշխատակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգեւավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավտոբուսները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930