ԱՄՆ Կոլորադո նահանգում 2019 թվականի ապրիլը հռչակվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ստորագրել է 2019 թվականի ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» հայտարարելու մասին հռչակագիր: Հռչակագրում թիվս այլ ցեղասպանությունների հղում է կատարվում նաև Հայոց ցեղասպանությանը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը և կոչ է ուղղվում ոճրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը: