Վրաստանն առաջարկում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ավելի ակտիվորեն օգտագործել իր ռազմական ենթակառուցվածքը
Վրաստանն առաջարկում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ավելի ակտիվորեն օգտագործել իր ռազմական ենթակառուցվածքը զորավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի վաշտերից մեկը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իր պատրաստության որակի գնահատման համար վարժանք անցկացրեց մեզ մոտ, եւ դա մեզ հիմք է տալիս, որ ռազմավարական համատեքստում, «ավելի շատ ՆԱՏՕ» սկզբունքի ապահովման տեսանկյունից, մտածենք այն մասին, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորական ստորաբաժանումներն ավել շատ զորավարժություններ անցկացնեն Վրաստանում՝ մեր ռազմական ենթակառուցվածքի օգտագործմամբ»,-ասել Իզորիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



