«Իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։

Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու՝ վարչապետի հանձնարարակա՞նը։ Օրինակ, իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։

Ու հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանո՞ւմ են՝ ինչն ինչոց է։

(շեմը հատե՞ց)»:

Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ…

Gepostet von Ruben Melikyan am Donnerstag, 4. April 2019

Տեսանյութեր

Լրահոս