Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքվ ՀՀ քաղաքացիներ են վիրավորվել
Ապրիլի 2-ին, ժամը 13:40-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել են «Chevrolet Crous» մակնիշի (վարորդ՝ ՌԴ քաղաքացի Ա.Ռ., ծնված 1973 թ.) և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Վ.Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները. վերջինս 15 ուղևորով Վլադիկովկաս քաղաքից ուղևորվում էր Մոսկվա քաղաք:
«Chevrolet Crous» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա.Կ.-ն (ծնված 1978 թ.), տեղափոխվել են Նովոչերկասկ քաղաքի շտապ բժշկական օգնության հիվանդանոց, իսկ «Mercedes 311 CDI» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ ՀՀ քաղաքացի Է.Չ.-ին (ծնված 1943 թ.), շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել: