«Շնորհավորում եմ Արա Շիրինյանին… Պետք է ափսոսալ, որ Մելսը՝ Մեսրոպ Մովսիսյանը չնշանակվեց այդ պաշտոնին»

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ Արա Շիրինյանին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Համոզված եմ, որ նրա անձնական ու մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ Հանրայինը կբարձրանա որակական նոր մակարդակի։

Միաժամանակ, պետք է ափսոսալ, որ Մելսը՝ Մեսրոպ Մովսիսյանը չնշանակվեց այդ պաշտոնին։ Այո, կարծում եմ, Մելսը պարզապես պետք է նշանակվեր, ոչ թե մասնակցեր ընտրություններին։

Նիկոլ Փաշինյանը վերջերս անձնական նշանակումների մասին խոսելիս վերջապես արտասանեց այդ բառերը՝ «քաղաքական որոշում», թեեւ ակնհայտ է, որ շատ որոշումներ են կայացվել որպես քաղաքական։ Հենց այդպիսի քաղաքական որոշում կլիներ Մելսի նշանակումը, քանի որ Ա1+ին եթերազրկելը նախկին ռեժիմի ու Ռոբերտ Քոչարյանի՝ մամուլի ազատության դեմ ուղղված ամենաաղմկոտ որոշումն էր։ Քոչարյանիզմի արդյունքերը սրբագրելը միայն Քոչարյանին նստացնելով չի կարող սահմանափակվել։

Հ.Գ. Զարմանքով իմացա, որ Արա Շիրինյանը ՔՊ անդամ է։ Հուսամ, որ կոսակցականությունը պատճառ չի հանդիսանա հհշական-հհկական ավանդույթները Հ1-ում շարունակելու համար»։

Շնորհավորում եմ Արա Շիրինյանին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Համոզված եմ, որ նրա անձնական ու…

Gepostet von Aghasi Yenokyan am Montag, 1. April 2019

Տեսանյութեր

Լրահոս