«Տոտենհեմն» առաջին մարզումն է անցկացրել նոր մարզադաշտում
Լոնդոնի «Տոտենհեմը» երեկ՝ մարտի 28-ին, առաջին մարզումն է անցկացրել նոր մարզադաշտում, որը տեղավորում է 62 հազար հանդիսական, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպումը «Քրիսթալ Փելեսի» հետ «Տոտենհեմը» կանցկացնի նոր մարզադաշտում: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին և կմեկնարկի 22:45-ին:
Training today:
? #SpursNewStadium #COYS pic.twitter.com/aBADpm4xsp
— Tottenham Hotspur (@SpursOfficial) March 28, 2019
1899-2017թթ. «Տոտենհեմը» հանդես էր գալիս «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, որը հետագայում ապամոնտաժվեց: 2017-18թթ., ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանն ակումբը հանդիպումներն անցկացնում է «Ուեմբլիում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը