Բաժիններ՝

Շահումյանի շրջանի բազմազավակ ընտանիքների համար կառուցվում են բնակարաններ

Արցախի պետական բյուջեի միջոցներով Շահումյանի շրջանում բազմազավակ ընտանիքների համար շարունակվում են կառուցել բնակարաններ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հրայր Ասրյանը՝ նշելով, որ ծրագիրը խթան է հանդիսանում ծնելիության և բազմազավակության աճի համար:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս շրջանի Նոր Վերինշեն, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ, Նոր Խարխափուտ, Ակնաբերդ համայնքներում բազմազավակ 8 ընտանիքների համար իրականացվում են բնակարանների կառուցման աշխատանքներ:

«Վերոնշյալ համայնքների բնակարանների կառուցման աշխատանքների շուրջ 80 %-ն ավարտման փուլում է: Ներկայումս կատարվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքներ:Բնակարանները նախատեսված է շահագործման հանձնվելու ընթացիկ տարում»,- ավելացրել է պատասխանատուն և նշել, որ 2000-2017 թվականներին պետական բյուջեի միջոցներով շրջանում կառուցվել է շուրջ 45 բնակարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս