ԱՄՆ-ը 90 օրով Իրաքը դուրս է բերում Իրանի դեմ «նավթային» պատժամիջոցների գործողությունից. Reuters
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Իրաքը վերստին դուրս բերել Իրանից էներգակիրների գնումը սահմանափակող պատժամիջոցների գործողությունից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրին:
«Իրաքն իրանական էներգակիրների գնման 90-օրյա թույլտվություն է ստացել»,-նրա խոսքը մեջբերել է գործակալությունը: Վաշինգտոնը Բաղդադի նկատմամբ արդեն համանման որոշում ընդունել է դեկտեմբերի 21-ին: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունն առայժմ չի պատասխանել այս տեղեկատվությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին:
Ինչպես նշվել է ավելի վաղ, դրանց նպատակը նավթի իրանական արտահանումը զրոյի հասցնելն է: ԱՄՆ-ի վարչակազմի գնահատմամբ՝ Իրանի դեմ սահմանափակումների կիրառումն սկսելուց ի վեր նրա նավթի մատակարարումները նվազել են օրական մինչեւ 1,5 մլն բարել: