Բաժիններ՝

Մահացել է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը

Կյանքի 94-րդ տարում մահացել է ռեժիսոր Մառլեն Խուցիեւը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում, մահը վրաէ հասել մարտի 19-ին Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում։

«Մառլեն Մարտինովիչը վախճանվել է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին Բոտկինի հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Միությունում հայտնել են, որ ռեժիսորի հետ հրաժեշտի ամսաթվի եւ վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Խուցիեւը ծնվել է 1925 թվականին Թբիլիսիում: 1952 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը, որպես ռեժիսոր է աշխատել Օդեսայի կինոստուդիայում, 1959 թվականից՝ Գորկու անվան կինոստուդիայում, 1965 թվականից «Մոսֆիլմ»-ում:

Ռեժիսորի նկարահանած կինոնկարների թվում են՝ «Գարունը Զարեչնայա փողոցում» (Ֆելիքս Միրոների հետ համատեղ), «Երկու Ֆյոդոր», «Իլյիչի ուղեկալը», «Վերջաբան», «Անսահմանություն» եւ ուրիշներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս