Բաժիններ՝

Հնդիկը բերանը լիքը լցրել է կենդանի մեղուներով

Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում վայրի մեղր հավաքող Սուկ Մահամադ Դալալը բերանը լիքը լցրել է կենդանի մեղուներով: Տեղի ունեցածի վերաբերյալ հոլովակին ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։

Տեսանյությում 32-ամյա Դալալը առանց պաշտպանիչ հագուստի գլուխը մտցնում է մեղրահացի «պատի» մեջ, այնուհետեւ մերկ ձեռքերով վերցնում է մի բուռ կենդանի միջատների եւ դրանք խցկում բերանը՝ մատներով ներս հրելով: Դրանից հետո այդ մարդը եւս մի բուռ մեղու է հավաքում եւ փորձում է այն հրելով ներս տանել: Դալալը պնդում է, որ 16 տարվա ընթացքում իմունիտետ է ձեռք բերել մեղվի թույնի նկատմամբ:

Վայրի մեղր հավաքող դառնալուց առաջ նա բժշկի օգնական է աշխատել Արեւմտյան Բենգալիայի Կալկաթա մայրաքաղաքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս