Բաժիններ՝

Ավստրալացի գիտնականները փորձում են կենսավառելիք ստանալ շաքարեղեգից

Ավստրալացի գիտնականները պնդում են, որ շաքարը կարող է դառնալ էկոլոգիապես մաքուր վառելիքի եւ կենսաքայքայվող պլաստիկի աղբյուր: Քվինսլենդի նահանգի համալսարանի լաբորատորիայում արդեն կատարվել են շաքարեղեգի գեների խմբագրման առաջին գիտափորձերը, ինչը թույլ կտա գտնել բույսի նոր կիրառում եւ նվազեցնել բեռնվածությունը մոլորակի էկոհամակարգի վրա։

«Ավստրալիայում տարեկան հավաքում են շուրջ 35 միլիոն տոննա շաքարեղեգ: Դա մեր տնտեսությանը բերում է շուրջ 2 միլիարդ դոլար եւ աշխատանք է տալիս 40 հազար մարդու, բայց այսօր ինդուստրիան պայքարում է հանուն շահութաբերության. շաքարի պահանջարկը եւ դրա գինն ընկնում են, իսկ ծախսերն աճում են: Դա նշանակում է, որ շատ արտադրողներ շահագրգռված են իրենց եղեգի այլընտրական օգտագործման հարցում»,- պատմել է Քվինսլենդի համալսարանի ավագ գիտական աշխատակից Դարեն Ռեյքմանը:

Նրա խոսքով՝ եղեգից վառելիքի արտադրության փորձնական գիծն արդեն նախագծված է եւ պատրաստ է առաջին հումքի ընդունմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս