Բաժիններ՝

Թուրքիա ՌԾՈՒ-ն և Վրաստանի առափնյա պահպանության ուժերը համատեղ վարժանքներ կանցկացնեն

Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih ֆրեգատը եւ TCG Kilic հրթիռային կատերը, ժամանել են Բաթումի նավահանգիստ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Թուրքիայի ՌԾՈՒ-ի նավերը Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն «Մավի Վաթան-2019» («Երկնագույն հայրենիք-2019») զորավարժությունների շրջանակում, որոնք Թուրքիան Սեւ, Էգեյան եւ Միջերկրական ծովերի ջրատարածքներում անցկացնում է փետրվարի 27-ից մինչեւ մարտի 8-ը:

Ինչպես նշվում է, վերջին քսան տարում Թուրքիան Վրաստանի հետ ակտիվորեն համագործակցում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, օգնություն է ցուցաբերում կադրերի պատրաստման եւ առափնյա պահպանության համակարգի հանդերձման, դրանց մակարդակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031