Բաժիններ՝

Եվրամիությունն ընդլայնեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները՝ սեւ ցուցակում ավելացնելով երկրի կառավարության յոթ ներկայացուցիչների: Այդ մասին ասված է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում, որտեղ մարտի 4-ին հրապարակված են համապատասխան նորմատիվային ակտերը:

«Սիրիայի իրադրության լրջության հաշվառմամբ եւ նախարարների վերջին նշանակումների ու նահանգապետների կազմում կատարված փոփոխությունների կապակցությամբ, յոթ մարդ պետք է ավելացվի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների կամ մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակիչ միջոցներին»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս