Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը ստորագրեց խորհրդարանի արձակման և ընդհանուր ընտրությունների նշանակման հրամանագիրը

Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մարտի 4-ին հրամանագիր է ստորագրել խորհրդարանի երկու պալատների արձակման եւ ապրիլի 28-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին: Այդ մասին հայտնել են նախարարների կաբինետի ղեկավարի վարչակազմում:

Այնտեղ ճշտել են, որ այժմ «դեկրետն ստորագրվելու է Ֆիլիպ Վեցերորդ թագավորի կողմից»: Սպասվում Է, որ մարտի 5-ին հրամանագիրը կհրապարակվի Կառավարական պաշտոնական բանբերում:

Իսպանիայում համընդհանուր ընտրությունները պլանավորված էին 2020 թվականին: Այն բանի պատճառով, որ երկրի խորհրդարանը հավանություն չտվեց նախարարների կաբինետի կողմից ընթացիկ տարվա համար առաջարկված բյուջեի նախագծին, Սանչեսը որոշեց հայտարարել երկրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս