Բաժիններ՝

Ամենազարգացած կանխազգացում ունեցող Կենդանակերպի 5 նշանները

Կանխազգացումը կամ 6-րդ զգայարանը մարդկանց օգնում է հաղթահարել այն պահերը, որոնք առողջ դատողության ու տրամաբանության սահմաններում չեն տեղավորվում։

Յուրաքանչյուր մարդ կարող է իր ինտուիցիային ստիպել աշխատել։ Պետք է միայն նրան հնարավորություն ու զարգացման տարածք տալ։ Այնուամենայնիվ, միշտ կգտնվեն մարդիկ, ում ինտուիցիան ի սկզբանե ավելի ուժգին է զարգացած մոլորակների ու համաստեղությունների հովանավորության շնորհիվ։ Դրա համար էլ Կենդանակերպի նշանների մեջ կան այնպիսիները, որոնց ներքին կանխազգացման ուժը գերակա է գիտակցության ուժի նկատմամբ։

Կույս

Իրենց բնույթով պերֆեկցիոնիստ լինելով՝ Կույսերը տենչում են սկսած ցանկացած գործ ավարտին հասցնել։ Նրանց դիտողականությունն ու վերլուծական միտքը, ուժեղ ինտուիցիայի հետ միասին, անհնար են դարձնում ինչ-որ բան բաց թողնելու կամ անտեսելու հավանականությունը։

Կարդացեք նաև

Այս նշանի տակ ծնված մարդիկ ունակ են նկատել անգամ Տիեզերքի աննշան փոփոխությունները ու արագ դրանց հարմարվել։ Դա նրանց դաժան, բայց միևնույն ժամանակ՝ հաջողակ խմբագիրներ ու համակարգողներ է դարձնում։ Կույսի կողմից կատարվող հանգամանալից վերլուծությունը չի ներում նույնիսկ ամենաանմեղ սխալները։ Կույսերն աստղացույցի ամենահակասական  նշանն են, քանի որ միաժամանակ և ռացիոնալ են, և ամենաինտուիտիվ զարգացածը։

Խոյ

Ռազմատենչ Խոյը հայտնի է հասունացող կոնֆլիկտը կանխազգալու իր հակվածությամբ։ Այսպիսի մարդկանց՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ մտավոր մրցակցության ու հակամարտությունների հանդեպ ունեցած սերն ու թուլությունը նրանց ստիպում է գնալ չմտածված ռիսկի, չնայած դեպքերի մեծ մասում նրանք այդ մարտերից անվնաս են դուրս գալիս։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ իրենց ինտուիցիայի։

Լինելով անփույթ ու ոչ խելամիտ՝ Խոյերը հույսը դնում են բացառապես իրենց կանխազգացման վրա՝ նրան թույլ տալով իրենց փոխարեն որոշակի դատողություններ անել։ Կանխազգացումը Խոյերին զգուշացնում է թաքնված մտադրություններով ղեկավարվող ու մանիպուլյացնել փորձող մարդկանց մասին։ Բարդ իրավիճակներում Խոյի գլխում պարզապես սկսում է զնգալ տագնապի ազդանշանը։

Ձկներ

Վտանգի ամենաչնչին ակնարկի դեպքում ձուկն անմիջապես թաքնվում է ջրում։ Ճիշտ այդպես էլ իրենց պահում են նաև այս նշանի տակ ծնված մարդիկ։ Նրանք հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, քանի որ 6-րդ զգայարանը նրանց թույլ է տալիս մարդկանց կարդալ բաց գրքի պես։ Իսկ եթե մարդկանց հետ շփումը նրանց մոտ անհարմարության զգացում է ստեղծում, Ձկները պարզապես անհետանում են։

Այդպիսի անձնավորությունները նախընտրում են հարմարավետ ու անվտանգ կյանք, առանց որևէ նեգատիվ թրթիռների ու նրանում այն մարդկանց ներկայության, ովքեր փորձում են խաթարել նրանց կենսակարգը։ Իրենց զարգացած կանխազգացման շնորհիվ Ձկները միշտ առաջինն են զգում մոտալուտ վտանգը։

Երկվորյակներ

Իրենց վրա պարտավորություններ չվերցնող ու հավատարմություն չպահպանելու հատկությամբ հայտնի Երկվորյակներն այս աշխարհ են գալիս հնարավոր արդյունքները կանխատեսելու ու խնդրի մոտալուտ գալը կռահելու անհավանական ունակությամբ։ Բացի դրանից, նրանք մարդկանց հետ շատ արագ են լեզու գտնում։ Սակայն կոնֆլիկտների հանդեպ ունեցած հակակրանքը Երկվորյակներին ստիպում է փախչել, այլ ոչ թե փորձել հարաբերությունները պահպանելու համար կարգավորել խնդիրը։

Այս նշանի տակ ծնվածները շատ արագ են տեսնում ու հասկանում դավաճանությունը, և դա այն գլխավոր պատճառներից մեկն է, թե ինչու են նրանք խուսափում պարտավորություններից։ Բանն այն է, որ նրանք նախապես գիտեն, թե ինչպիսին կլինի խաղի վերջում շախմատային խաղատախտակի վրա տիրող իրավիճակը։

Ջրհոս

Կենդանակերպի համաստեղությունների մեջ ամենաանկայուն նշանն է։ Ջրհոսները Տիեզերքի հետ անբացատրելի կապ ունեն։ Ամենազարգացած ինտուիցիայով օժտված լինելով՝ նրանց զգացմունքները փոխվում են ջրի պես, որն իրենց խորհրդանիշն է։ Այս մարդկանց որոշումներն ու պոռթկումները շատ ճշգրիտ են բնորոշում իրենց բնույթը։ Եվ չնայած Ջրհոսների կանխազգացումը նրանց ճիշտ ուղղությունն է ցույց տալիս, նա էլ դեպի իրենց է բևեռում մարդկանց ուշադրությունն ավելի շատ, քան նրանք դա կուզենային։

Այս ցանկը բոլորովին չի նշանակում, որ մնացած 7 նշաններն ընդհանրապես կանխազգացում չունեն։ Պարզապես նրանց բնույթը թույլ չի տալիս նրանց իրենց ներքին ձայնը նույնքան ներդաշնակ ընդունել, ինչպես վերոբերյալ նշանների տակ ծնված մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս