Բաժիններ՝

Դվին համայնքի ճանապարհի հարցը փոխնախարարը խոստացել է լուծել հունիսին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր գնացել է Արարատի մարզի Դվին համայնք, հանդիպել բնակիչներին:

«Եկավ, խոսեց մեզ հետ ու խոստացավ, որ հունիսին ճանապարհի վերանորոգման աշխատանքները կսկսեն: Կարծես թե ամեն ինչ նորմալ անցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Դվին համայնքի բնակիչները:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում բնակիչները հայտնել էին, որ Դվինում ճանապարհ կա, որը կապում է մի քանի գյուղեր: 30-40 տարի առաջ են կառուցել:

«Անցած տարի ճանապարհի գծագիրն արեցին, որ ուղարկեն Համաշխարհային բանկ ու գումար հատկացնեն: Մեր տեղեկություններով՝ այդ հատկացումը եղել է, բայց լուրը եկավ-հասավ, որ մեր ճանապարհը չեն սարքում, այսինքն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Որտեղ որ գյուղապետը հզոր է, կապեր ունի վերևների հետ, այդ գյուղերի ճանապարհները սարքում են, իսկ մերը մնում ու մնում է: Երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն: Դուրս են գալիս, չգիտեն՝ աջ գնա՞ն, թե՞ ձախ:

Կարդացեք նաև

Եկեղեցի կա գյուղում, բայց մարդ չի գնում, որովհետև ճանապարհ չկա: Ժողովուրդը կրկնակոշիկով է գալիս կանգառ: Այդպես 100 տարի առաջ է եղել: Ճանապարհի վրա մի տուն կա՝ սարքել են հանդերձարան: Կոշիկները թողնում, գնում են քաղաք աշխատանքի, հետ են գալիս, կոշիկները վերցնում են, հատկապես, եթե անձրև է»,- ասել էին նրանք:

Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի փոխանցմամբ էլ՝ 40 տարվա ընթացքում խճապատում արվել է, բայց հիմնական ասֆալտ է պետք, ուստի, մոտ 150 միլիոն դրամ է անհրաժեշտ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս