Բաժիններ՝

Ովքեր են ամերիկյան հեռուստատեսության ամենահարուստ հաղորդավարները

Forbes հանդեսը կազմել է ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող հաղորդավարների ցուցակը: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։

Ցուցակը գլխավորել է փաստաբան Ջուդիթ Շեյնդլինը, որը հանդիսատեսներին հայտնի է որպես «Դատավոր Ջուդի» ծրագրի հաղորդավարուհի: Նրա տարեկան աշխատավարձը գնահատվում է 147 մլն դոլար: Տարեկան եկամտով երկրորդը դարձել է «Էմմի» մրցանակի բազմակի դափնեկիր Էլեն Դեջեներեսը, որը 2003 թվականից վարում է սեփական շոուն: Նրա վաստակած գումարը կազմել է 87,5 մլն դոլար:

Ցուցակի երրորդ հորիզոնականում հանգրվանել է ժողովրդականություն վայելող ամերիկացի հոգեբան Ֆիլ Մաքգրոուն՝ «Դոկտոր Ֆիլ» հեռուստատեսային ծրագրի աստղը: Նա վաստակել է 77,5 մլն դոլար:

Հնգյակը եզրափակում են American Idol-ի հաղորդավար Ռայան Սիքրեսթը (74 մլն դոլար) եւ կատակերգու Սթիվ Հարվին (44 մլն դոլար): Forbes-ը հեռուստահաղորդավարների եկամուտները գնահատել է 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում:

Եկամուտների գնահատումները հիմնված են Nielsen-ի (մարկետինգային ընկերություն), Box Office Mojo-ի (կայք, որը հետեւում է կինովարձույթի դրամամուտքերին) եւ IMDB-ի (աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիական բազան), ինչպես նաեւ ճյուղի ներկայացուցիչների հետ հարցազրույցների տվյալների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս